Ս.թ. հուլիսի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ այս տոնը նշվում է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից հայտնի «Վարդավառ» կոչվող ժողովրդական տոնի հետ համատեղ։
Կրասնոդարի երկրամասի հայությունը, հատկապես երիտասարդները, ինչպես Հայաստանում և Սփյուռքի այլ համայնքներում, միշտ ակտիվորեն մասնակցում են տոնակատարություններին։ Այս տարի տոնակատարությունը կազմակերպվել է ՀԱԵ ծխական համայնքների և Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղի համատեղ ջանքերով, ուստի մասշտաբները նախորդ տարիների համեմատությամբ ավելի մեծ էին:
Կրասնոդարի երկրամասի բոլոր գործող հայկական եկեղեցիներում հուլիսի 24-ի առավոտյան մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց ջրօրհնեք և պտուղօրհնեք, ինչից հետո բոլոր եկեղեցիների բակերում կազմակերպվեցին տոնական միջոցառումներ ու ավանդական ջրոցի՝ ուղեկցված ժողովրդական պարերով, երգերով և հյուրասիրությամբ։ Ենթադրվում է, որ այս օրը ջուրն ունի բուժիչ հատկություն։ Թերևս դա է պատճառը, որ Վարդավառին ընդունված է իրար վրա ջուր ցանել՝ ուշադրություն չդարձնելով դիմացինի՝ հասարակության մեջ ունեցած կարգավիճակին ու դիրքին։
Նշենք, որ Վարդավառը Կուբանում նշվել է նաև այն տարածքներում, որտեղ հայկական եկեղեցու ծխեր դեռևս չկան։ Այստեղ ևս ամեն ինչ կազմակերպվել էր բարձր մակարդակով: Երիտասարդներին ներկայացվել է տոնի պատմությունն ու քրիստոնեական նշանակությունը։