Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Սբ Կատարինե եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում  Սանկտ Պետերբուրգի հայության հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանի օրհնությամբ անցկացվեց վիկտորինա։ Այն կազմակերպել էին «Նոր Սերունդ» երիտասարդաց միության ակտիվիստները։
Խաղը սկսվեց «Հայր Մեր» աղոթքով։

Վիկտորինային մասնակցում էին «Մեր գործը» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, Լազարև հոգևոր և կրթական կենտրոնի մանկավարժները։