Հունվարի 30-ին Կիևի հայ համայնքը տոնեց սիրահարների ամենամեծ տոնը՝ Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը:
Ուկրաինայի հայոց թեմի եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ կատարվեց:
Ժամերգության ավարտին MOKAO թիմը (Ուկրաինայի ՀԵՀԵՄ) եկեղեցու տարածքում կազմակերպեց ավանդական բարեգործական տոնավաճառ, որին ներկայացված էր հայկական արտադրանք։ Առկա էին հայ նկարիչների նկարներ, կտավներ, տետրեր, բացիկներ, շարֆեր, շապիկներ, ոսկերչական աշխատանքներ և այլն: Տոնավաճառից ստացված ողջ հասույթն ուղղվել է Հայաստանի և Արցախի աջակցության ֆոնդին:
Բացի այդ, ՀԵՀԵՄ երիտասարդները պատրաստել էին տոնին համահունչ զարդարված թեմատիկ լուսանկարչական գոտի, որպեսզի բոլորը կարողանան այնտեղ նկարվել:
Վերջում երիտասարդներին բաժանվեցին ավանդական աղի բլիթները:
Ֆոտոշարքը՝ ստորև․