• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում». երկօրյա հավաք Ծաղկաձորում

Դեկտեմբերի 25-ին հայ եկեղեցին նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և բոլոր սարկավագների տոնը, որին ընդառաջ դեկտեմբերի 23-24-ը Ծաղկաձորում անցկացվեց «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» թեմայով  հավաք։ Հավաքին մասնակցում էին Մայր Աթոռում ծառայող բոլոր սարկավագները, այդ թվում՝ ՀԵՀԵՄ–ում նշանակված բարեշնորհք Արման սարկավագ Սարգսյանը և Գրիշա սարկավագ Հարությունյանը։ Վերջինս նաև հանդես եկավ զեկույցով։