Նոյեմբերի 21-ին, Սուրբ Մարիամ Աստվածածնի եռամյա տարիքում տաճարին ընծայաման օրը, Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանին հյուրընկալվեցին Շիրակի թեմի Ազատանի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանը և Շիրակի Թեմի Երիտասարդաց միության ներկայացուցիչները։
Հոգևոր զրույցի ընթացքում Տեր հայրը նախ ներկայացրեց տոնի խորհուրդը, խոսեց երիտասարդության, հասարակության մեջ նրա դերի ու կարևորության մասին։ Այնուհետև Տեր հայրը պատասխանեց երիտասարդների հարցերին։
Հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում։