• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Շնորհավորանք Վեհափառ Հայրապետին

Վեհափառ Տեր,

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման, Կենտրոնական գրասենյակի աշխատակազմի եւ անձամբ իմ անունից Հայոց Հայրապետիդ եմ բերում մեր որդիական սերն ու շնորհավորանքները` Ձերդ Սրբության ծննդյան 69-րդ տարեդարձի բերկրալի առիթով։

Աղոթում ենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով նրա կենսապարգև օրհնությունները Հայոց Հորդ՝ անվրդով հովվելու համայն հայությանը և միաբան մեր հոգևոր դասին՝ ի շենացում առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու և Հայաստան աշխարհի։

Թո՛ղ Բարձրյալը Ձերդ Սրբությանը պարգեւի քաջառողջ կյանքի լուսաշող օրեր եւ Իր Աջի հովանու ներքո պահի Հայոց Հորդ ծաղկյալ գավազանը՝ առավել զորացնելով Վեհափառիդ՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս եկեղեցազորացմանն ու ազգային համախմբմանն ուղղված անմնացորդ ջանքերը։

Որդիական սիրով եւ խոնարհութեամբ,
Մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն,

ԹՈՎՄԱ ՎԱՐԴԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՀԵՄ ՀՈԳԵՒՈՐ ՏԵՍՈՒՉ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ