Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններում գործող «Սիրո Ճաշ» գեղեցիկ ավանդույթին ընդառաջ հունիսի 27-ին ԱՀԹ միությունների ատենապետերին Սբ. Պատարագից հետո իրենց հյուրընկալ հարկի տակ առան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքի երիտասարդները:
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալություն հայտնեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանին և Ս․ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տ. Վահան քհն. Առաքելյանին ջերմ ընդունելության համար և ներկաներին ծանոթացրեց ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությանը արժանացած երիտասարդների առաջիկա նոր ծրագրերին: