• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ԱՀԹ երիտասարդների Սիրո ճաշը Ավան համայնքում

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններում ձևավորված <<Սիրո ճաշ>> գեղեցիկ ավանդույթի շրջանակում օգոստոսի 29-ին ԱՀԹ միությունների ատենապետները Սբ. Պատարագից հետո նրանց հյուրընկալեցին Ավան համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Հարություն քահանա Ավագյանը և համայնքի երիտասարդները:

ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկաներին ծանոթացրեց ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությանը արժանացած երիտասարդների առաջիկա նոր ծրագրերին:
Սիրո ճաշի ընթացքում ելույթ ունեցավ Ծիրանավոր միության «Ազգային երգերի ուսուցանում» խումբը՝ գեղ. ղեկավար Սուսաննա Կյուրեղյանի խմբավարությամբ: