ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում անցկացվեց «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոնը, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները մրցեցին իրենց գիտելիքներով։

Միջոցառումը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, նախաձեռնել էր թեմի երիտասարդական հոգևոր խորհուրդը՝ հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ։Մրցույթում առաջին տեղը գրավեց Նոր Նորքի Ս․ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը։

Խմբերի համար մեկ հարց էր նախապատրաստել նաև Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որին պատասխանեց Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը։ Անդամներին հանձնվեց նվեր Սրբազան Հոր կողմից։

Երիտասարդները ստացան պատվոգրեր, մրցանակներ։

աղբյուր՝ https://www.facebook.com/Qahana.am