Հոկտեմբերի 4-ին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կազմակերպել էր Սոցիալական աշխատողների երիտասարդական ֆորումը, որին իր մասնակցությունը բերեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին ու բարձրաձայնվեցին մի շարք հիմնախնդիրներ: Ֆորումին մասնակցում էին ինչպես երիտասարդ, այնպես էլ ոլորտում փորձառու մասնագետներ, դասախոսներ, ԱՍՀ փոխնախարար Ա.Ժամակոչյանը, ՄՍԾ ներկայացուցիչներ և այլոք։
Անգելինա Ալեքսանյանը հատկապես ընդգծեց կրթություն աշխատաշուկա խզված կապի պատճառները և առաջարկեց խնդրի լուծման իր տարբերակները։