Դավիթաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու երիտասարդները հերթական ուխտագնացությանը մասնակցեցին՝ օրհնությամբ հոգևոր հովիվ տեր Խորեն քահանա Մարուքյանի։

Այս անգամ նրանք այցելեցին Վայոց Ձորի մարզ։ Երիտասարդները նորովի բացահայտեցին հայրենի սրբավայրերի պատմական և հոգևոր_մշակութային առանձնահատուկ դերն ու նշանակությունը։ Նրանք եղան Ցախաց քարի վանքում և Սմբատաբերդում, աղոթք բարձրացրեցին հնամենի սրբավայրում, ունեցան հոգևոր զրույցը Հրանտ սարկավագի հետ։

 

աղբյուր