• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ստեփանակերտի սբ. Աստվածածին եկեղեցու երիտմիությունը համալրվեց նոր անդամներով

Սույն թվականի փետրվարի 14-ին և 15-ին անցկացվեցին Ստեփանակերտի սբ. Աստվածածին եկեղեցու Երիտասարդաց միության հերթական երկու հանդիպումները։

Շարունակվեց <<Ծննդոց գրքի>> կարևոր ու առանցքային կերպարների ու դեպքերի մեկնությունը։

Բանախոսներ բրշ. Հովհաննես և Արսեն սարկավագները երիտասարդներին ներկայացրին Աբրահամի, Սառայի, Իսահակի մասին հինկտակարանյան դրվագները, որից հետո դրանց շուրջ հետաքրքիր քննարկում ծավալվեց։
Այս հանդիպումների արդյունքում երիտմիությունը համալրվեց հինգ նոր անդամներով։