Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի օրհնությամբ և Կահիրեի հոգևոր հովիվ Տ․ Հակոբ քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ 2022թ․ մայիսի 14-ին կայացավ հանդիպում համայնքի մի խումբ ակտիվ երիտասարդների հետ, որի ընթացքում ձևավորվեց Եգիպտոսի ՀԵՀԵՄ-ը։
Հանդիպմանը երիտասարդները երկու տարի ժամկետով ատենապետ ընտրեցին Ռուբեն Արսլանյանին, փոխատենապետ՝ Կարեն Թորոսյանին և գանձապահ՝ Լորիկ Տրդատյանին։
Երիտասարդները սահմանեցին Եգիպտոսի ՀԵՀԵՄ-ի նպատակներն ու ծրագրերը, այն է․
- համախմբել երիտասարդներին, հավատարիմ մնալ Հայ Եկեղեցու վարդապետությանը և նպաստել քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը,
- կազմակերպել ուխտագնացություններ, ճամբարներ։
Հանդիպման ավարտին Տեր Հակոբն իր օրհնությունները բաշխեց երիտասարդներին՝ մաղթելով նրանց բեղուն և ակտիվ գործունեություն։