• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Սուրբծննդյան միջոցառում՝ Արմավիրի թեմի երիտասարդների նախաձեռնությամբ

Արմավիրի թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Ահարոն քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին Սուրբծննդյան միջոցառում։

Երիտասարդաց միության նախաձեռնությամբ նախապես կազմակերպվել էր հանգանակություն, որին մասնակցել էին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հավատացյալները, սրտացավ այլ մարդիկ։ Հավաքված գումարով և «Մարտին Սթար» ընկերության աջակցությամբ հնարավոր դարձավ 40 ընտանիքների և 50 երեխանեի համար պատրաստել նվերներ՝ հագուստ, խաղալիքներ և սննդային փաթեթներ։

Երեխաների և ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունները նախապես վերցվել էր Առաջնորդարանում գործով Նարեկ սոցիալ կրթական կենտրոնից, ինչպես նաև ընտրվել էին ընտանիքներ ովքեր նման աջակցության կարիք իսկապես ունեին։

Երեխաներն իրենց ծնողների հետ Առաջնորդարանում ներկա գտնվեցին Սուրբ Ծննդյան միջոցառմանը, ստացան թեմի Առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի օրհնությունը և ամանորյա բարեմաղթանքները։ Իսկ ավարտին հյուր եկած Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մուլտհերոսների հետ շնորհավորեցին և ուրախացրին ներկաներին։