Տավուշի թեմի առաջնորդարանում անցկացվեց Պատանի_ՏաՀույս-ի ամառային ընդհանուր հավաքը։ Ամփոփեցին տարվա ընթացքում արվածը և նոր ուղենիշ սահմանվեց հետագա անելիքների համար։ Առջևում ամառային ճամբարներն են և Սուրբ Գրքի սերտողության նորանոր հանդիպումները։
Շուրջ 80 պատանիների հետ զրույցում թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանը կարևորեց ճշմարտության սթափ գիտակցման դերը մեր ամենօրյա կյանքում։
Ներկաներին ողջունեց և իր պատգամը հղեց նաև ՏաՀույսի լավ բարեկամ Խաչիկ Մանուկյանը։
Հանդիպումից հետո տեղի ունեցավ «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի ցուցադրությունը՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակներում։