Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի «Հանդիպում հոգևորականի հետ» առցանց շարքի բանախոսն այս անգամ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն էր: Հանդիպումն սկսվեց տեր հոր աղոթքով:

Որտեղի՞ց է գալիս տառապանքը, ինչու՞ մարդը պիտի անցնի տառապանքի բովով, և ինչպե՞ս այն հաղթահարի: Յուրաքանչյուր մարդ մշտապես տալիս է իրեն այս հարցերը։ Սուրբ Գիրքն ունի այս հարցադրումների պատասխանները, որոնց  շուրջ էլ ծավալվեց հոգևոր զրույցը:

-Տառապանքը Աստծուց չէ, այլ մեղքի հետևանք է, իսկ Աստված օգնում է այն հաղթահարել,-ասում է Տեր Բարդուղիմեոսը: Իսկ տառապանքը հաղթահարելու համար խորհուրդ է տալիս անպայման անհատապես զրուցել քահանայի հետ

«Մինչև մարդը չխոսի հոգևորականի հետ և չլսի իրեն հուզող հարցի պատասխանը Սուրբ Գրքով, չի կարողանալու հաղթահարել այդ դժվարությունն ու տառապանքը»,- համոզված է քահանան:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։