Մեր տարեվերջյան հավաքն է ՀԵՀԵՄ ԿԳ անդամների հետ։
«Շարունակում ենք ապրել, արարել և երբեք ու ոչ մի պարագայում չհուսալքվել»։ Այս միտքն էր կարմիր թելի պես անցնում հանդիպման ողջ ընթացքում, երբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմայի շուրջ հավաքված երիտասարդները լսում էին նրա հայրական հոգեթով խոսքը։
Կենտրոնական գրասենյակում հավաքվել էինք ամփոփելու անցնող տարին, քննարկելու, պլանավորելու հետագա անելիքներն ու ծրագրերը։
Հանդիպման սկսզբում առ Աստված աղոթք բարձրացրեցինք հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած մեր հերոսների և մեր վիրովոր եղբայրների շուտափույթ ապաքինման։
Տեղի ունեցավ հոգևոր զրույց-քննարկում Հայր Սուրբի հետ, որի ընթացքում քննարկվեցին նաև 2020թ․ բացթողումներն ու 2021թ․ անելիքները։ Հայր Սուրբը հատկապես նշեց, որ պետք է շարունակվեն այցերը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած մեր եղբայրներին։ Անդրադարձ կատարվեց երիտասարդական ներուժի ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։
Երիտասարդները ստորագրեցին անդամակցության համաձայնագրերը և իրենց հետ տարան անդադրում գործելու ու դրական փոփոխություններ բերելու պատգամը։