• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Տաղ հոգու ճանապարհի»․ կինոդիտում ՀԵՀԵՄ գրասենյակում

Մայիսի 21-ին, կիրակի օրը, ժամը 14:00-ին, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում ԱՀԹ Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երիտասարդաց միությունը, համագործակցությամբ ՀԵՀԵՄ գրասենյակի, կինոդիտում էր կազմակերպել։ Ցուցադրվեց «Տաղ հոգու ճանապարհի» ֆիլմը, որի հիմքում Ս. Գրիգոր Նարեկացու տաղերն են: Կինոդիտմանը ներկա էին երիտասարդաց միությունների անդամներ, ՀԵՀԵՄ անդամներ, ինչպես նաեւ՝ պարզապես եկեղեցու հավատացյալներ։

«Գանձեր» երիտասարդաց միության հոգեւոր պատասխանատու Տեր Արսեն քահանա Սարոյանը բացման խոսքով ողջունեց ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց <<Վերածնունդ>> հիմնադրամին ֆիլմի ցուցադրման հնարավորությա համար:

Ֆիլմի դիտման ավարտից հետո Տեր հայրը երախտագիտություն հայտնեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանին՝ իրենց հյուրընկալելու համար, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանին՝ երիտասարդաց միության ձեռնարկները օրհնելու եւ քաջալերելու համար, ԱՀԹ-ին, ինչպես նաեւ ներկաներին՝ աղոթակից լինելու համար:

Կինոդիտումը եզրափակվեց աղոթքով: