Փետրվարի 12-ից սկսում է ՄԵԾ Պահքը։ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանի տոնը, որը խորհրդանշում է դրախտային կյանքի վերհուշը։ Փետրվարի 11-ին տոնը մեծ շուքով նշվեց ՀԱՅ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև թեմական երիտասարդաց միությունները։
Երիտասարդներին տոնի խորհրդի և ընդունված ավանդույթների մասին պատմեց Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը, որին հաջորդեց Վահե սարկավագ Շահմիրզարյանի զրույցը։