Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ. փետրվարի 4-7-ը Հարավային Ռուսաստանի թեմում՝ Կիսլովոդսկ քաղաքում մեկնարկել է ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը, որին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակից մասնակցում են ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը և Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։
Ֆորումի մասնակիցներին տեսաուղերձով դիմեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։
«Հայրենական մեր կյանքը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր և վաղը կարող է լինել Խաչի ճանապարհ, բայց մեզ վայել չէ տկարանալ և հուսահատվել. միշտ պիտի նայենք Քրիստոսի խաչելությանը, քանզի նույն Խաչի խորհուրդը մեզ պետք է պարգևի Հարության հույսը։ Մեր այս պատգամով մեր մասնավոր գնահատանքն ենք հղում սիրելի Հայր Թովմային և ողջ աշխատակազմին, որ իրենց հոգին ու միտքը ներդնում են ՀԵՀԵՄ–ի մեջ, որպեսզի այն վերածենք բոլորիս միավորող հոգևոր մագնիսի։
Աստծո կամոք աստիճանաբար պիտի այցելենք թեմեր, որպեսզի ձեզնով զորանանք և միասնաբար կոչ հղենք ողջ հայ երիտասարդությանը՝ մնալու Հայ Եկեղեցու խորանի առջև ծնրադիր՝ աղոթքով ու երկյուղածությամբ պայծառակերպելու և լուսավառ պահելու Հայ Եկեղեցին»,– իր խոսքում մասնավորապես ասաց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը։
Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև.