ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ և նախաձեnնությամբ Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը նույն հաստատության սաների համար անցկացվեց երիտասարդների ներգրավման, քրիստոնեական և ազգային արժեհամակարգի ուսուցման «Թիմային Աշխատանք» քրիստոնեական ոչ ֆորմալ կրթական դասընթացը։
Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ Անգելինա Ալեքսանյանն է։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։
Դասընթացն անցկացվեց շնորհիվ Հայորդաց տների տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Առաքելյանի և Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան տնօրեն Կարինե Գևորգյանի աջակցության և ՀԵՀԵՄ Գրասենյակի հետ համագործակցության։
Լուսանկարները՝ ՀԵՀԵՄ կամավորներ՝ Ռուբինա Խաչատրյանի և Էլեն Ծատուրյանի