Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց միավորման Կենտրոնական գրասենյակը շնորհավորում է Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ։
Մաղթում ենք Նորին Սրբությանը քաջառողջություն և արևշատություն:
Թող Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծաղկյալ գավազանը շարունակի հայրաբար խնամել և հովվել համայն հայությանը, ի մասնավորի՝ երիտասարդությանը՝ հավատարիմ մնալու առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն, հայրենի ավանդությանը՝ ի շենացումն և բարգավաճումն Հայոց աշխարհի: