• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ուխտագնացություն դեպի Մաալուլա

Դեկտեմբերի 10-ին Դամասկոսի թեմի Հայ Առաքելական Երիտասարդաց Միության (ՀԱԵՄ)  նախաձեռնությամբ ավելի քան 20 երիտասարդներ ուխտավորաբար այցելեցին Մաալուլայի սրբավայրերը: Նրանց ընկերակցեցին նաեւ Դամասկոսի Առաջնորդ Արմաշ Սրբազանը եւ Տ. Գաբրիել Վրդ. Սարգսյանը:
Ուխտավորները նախ այցելցին Սուրբ Թեկղի վանք։ Նրանց ընդունեց վանահայր Մաթթա Րըզգին: Մաթթա վարդապետը հանգամանորէն ներկայացրեց վանքի պատմությունը եւ վանական կյանքի առօրյան: Ապա երիտասարդները, Սուրբ Թեկղի լեռնանցքն անցնելով, հասան Սուրբ Սարգիս եւ Պախումիոս վանքը: Այստեղ  Արմաշ Սրբազանը ներկայացրեց վանքի պատմությունը: Ավարտին ուխտավորներն արամերէն լեզվով ունկնդրեցին Տերունական Աղոթքը:
Ուխտագնացությունն ավարտվեց սիրո ճաշով։ Լի տպավորություններով՝ բոլորն ուրախ տրամադրութեամբ վերադարձան իրենց տները: