Վիկտորինայի գիշեր․ ՀԵՀԵՄ Lոնդոն
Լոնդոնի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման երիտասարդները մայիսի 30-ին առցանց իրականացրին «Վիկտորինայի գիշեր»՝ նվիրված Հայաստանի անկախությանն ու հաղթանակներն:
Անկախ համավարակի պայմաններից՝ հրաշալի էր, որ առցանց հարթակի ռեսուրսը թույլ տվեց ապահովել Հայերի մասնակցությունն աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Հայաստանից:
Բովանդակալից և զվարճալի երեկոյի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր հայոց Եկեղեցու, պատմության, մշակույթի և երաժշտության վերաբերյալ:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացան վիկտորինայի գիշերվան։ Հույս ենք հայտնում ապագայում համագործակցել նաև Հայ Եկեղեցու այլ թեմերի երիտասարդական թևերի հետ»,- նշված է Լոնդոնի ՀԵՀԵՄ երիասարդների հաղորդագրության մեջ։
🌃ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԳԻՇԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ🇦🇲English text below🇬🇧⤵️💢Լոնդոնի Հայ Եկեղեցու…
Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Tuesday, June 2, 2020