• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Վիկտորինայի գիշեր․ ՀԵՀԵՄ Lոնդոն

Լոնդոնի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման երիտասարդները մայիսի 30-ին առցանց իրականացրին «Վիկտորինայի գիշեր»՝ նվիրված Հայաստանի անկախությանն ու հաղթանակներն:

Անկախ համավարակի պայմաններից՝ հրաշալի էր, որ առցանց հարթակի ռեսուրսը թույլ տվեց ապահովել Հայերի մասնակցությունն աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Հայաստանից:

Բովանդակալից և զվարճալի երեկոյի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր հայոց Եկեղեցու, պատմության, մշակույթի և երաժշտության վերաբերյալ:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացան վիկտորինայի գիշերվան։ Հույս ենք հայտնում ապագայում համագործակցել նաև Հայ Եկեղեցու այլ թեմերի երիտասարդական թևերի հետ»,- նշված է Լոնդոնի ՀԵՀԵՄ երիասարդների հաղորդագրության մեջ։

 

https://www.facebook.com/hehemofficial/posts/2664446103659338