• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Վիրահայոց թեմի երիտասարդներն ուխտագնացությամբ եղան Հայաստանում

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարարության անմիջական օժանդակությամբ և հրավերով «Համահայկական ճանաչողության և համագործակցության» ծրագրի շրջանակներում Վիրահայոց թեմի երիտասարդները քառօրյա ուխտագնացությամբ այցելեցին Հայաստան։
Թբիլիսի, Ախալքալաք, Ախալցիխե, Բոլնիսի քաղաքներից ու շրջաններից ընտրված 25 երիտասարդներ թեմի Երիտասարդության բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ Տաթև քահ Մարուքյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-11 քառօրյա այցով եղան Հայաստանի տարբեր մարզերում՝ այցելելով բազմաթիվ հոգևոր ու պատմամշակութային վայրեր։

Ծրագրի նպատակն էր ծանոթացնել Վրաստանում ապրող հայ երիտասարդներին Մայր Հայրենիքի հոգևոր ու մշակութային կոթողների, պատմական վայրերի ու բնաշխարհի հետ։  Նրանք ուխտավորաբար եղան Տավուշի թեմի Գոշավանք վանական համալիրում, Դիլիջանում, Սևանավանքում, Մատենադարանում, Եռաբլուր պանթեոնում, Հայոց քրիստոնեության բնօրրան Խոր Վիրապի վանքում, Տաթևի վանքում և Գորիս քաղաքում։ Վերադարձին խումբն այցելեց  Շաքիի ջրվեժ և Ջերմուկ քաղաք։ Երիտասարդները շատ տպավորված էին հայրենիք հերթական այցով։

Yandex.Metrica