Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) տարածաշրջանային ֆորումները շարունակվում են։ Եվ այսօր արդեն երևում են դրանց առաջին պտուղները։ ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումից տպավորված՝Հարավային Ռուսաստանի թեմի Վոլգոգրադի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդներն իրենց թեմում նախաձեռնել են քրիստոնեական երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված թրեյնինգներ՝ օգտագործելով ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ծրագրային ուղերցույցը և գործիքակազմը։