• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Եկեղեցի և ընտանիք»․ Հանդիպում Գրիշա սարկավագի հետ

ՀԵՀԵՄ ԿԳ մեծ ընտանիքին են միացել Գրիշա սարկավագ Հարությունյանը և Արման սարկավագ Սարգսյանը, ովքեր այսուհետ աշխատելու են մեր գրասենյակում։  ՀԵՀԵՄ երիտասարդների հետ սարկավագների ծանոթացման առիթը «Եկեղեցի և ընտանիք» թեմայով զրույցն էր, որի գլխավոր բանախոսը Գրիշա սարկավագն էր։

-Ընտանիքի դերը միշտ կարևորվել է։ Մենք`անհատներս, մեր սոցիալական դիրքը հաստատում ենք մեր ընտանիքներում,- նշեց սարկավագը։ Ըստ նրա, չնայած ընտանիքը սուրբ հասկացություն է, բայց  Եկեղեցին այսօր կանգնած է մեծ մարտահրավերների առջև՝ ամուսնալուծություններ, հղիության արհեստական ընդհատումներ, անհավատարմություն և այլն։ Իսկ թե ինչ պետք է անի երիտասարդը, որպեսզի իր ընտանիքը ամուր ու ներդաշնակ լինի, հանդիպման շատ մասնակիցներ միացան այդ հարցի ակտիվ քննարկմանը։ Երիտասարդները կարծում են, որ ամուր ընտանիքի հիմքը սերն է, իսկ սերը դիմացինին հասկանալն է, ինքազոհաբերությունը, փորձությունները համատեղ հաղթահարելը, կողակցին հարգանքով ու ըմբռնումով մոտենալը։

Անդրադառնալով Աստծո` ընտանիքում ներկա լինելու կարևորության հարցին՝ Գրիշա սարկավագը նկատեց. «Չկա ծնող առանց զավակի, և չկա զավակ առանց ծնողի, և հենց այս ձևով էլ ընդհանրացնում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ընտանիքը։ Գլխավորն Աստված է։ Իսկ եկեղեցին ունի մի առաքելություն, որ մինչև հիմա իրականացնում է, այն է` եկեղեցական հոտը, ընտանիքները ուղեկցել առ Աստված»։

ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երեք երեխաների մայր և երեցկին Անգելինա Ալեքսանյանն իր հերթին հետաքրքիր դիտարկումներ արեց, թե ինչպիսի խնդիրների կարող են բախվել ամուսնական զույգերը և թե ինչպես պետք է հաղթահարեն դրանք՝ փոխանցելով նաև իր սեփական փորձառությունը։

Խոսելով սիրո անհրաժեշտության մասին՝ Արման սարկավագն իր հերթին ասաց․ «Մարդ ամեն ինչ պետք է սիրով անի։ Օրինակ՝ ես ՀԵՀԵՄ սիրով եմ եկել, առավել ևս ընտանիք պիտի կազմել և դժվարությունները հաղթահարել  սիրով»։

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի

Տեսահոլովակը՝ Էլեն Ծատուրյանի

Դիանա Շախբազյան
Դիանա Շախբազյան
Տեքստի հեղինակ
Yandex.Metrica