• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Երկխոսություն հանդուրժողականության մասին

Նոյեմբերի 6-ին «Հանդուրժողականության տարի» միջոցառումների շրջանակում ՀԵՀԵՄ-ԵՊՀ համագործակցության շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հրավերով՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը մասնակցեց «Երկխոսություն հանդուրժողականության մասին» խորագրով քննարկմանը, որին հանդես եկավ բանախոսությամբ:

Քննարկումն անցկացվեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության հետ համագործակցության շրջանակում:

Մասնակցում էին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Զաաբին, դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ԱլՍալամին, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակիցներ և ուսանողներ:

Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հրավերով՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը բանախոսեց «Երկխոսություն…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, November 6, 2019

Yandex.Metrica