Օրերս Հայ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի երիտասարդական միության ընդհանուր ժողովում ընտրվեց  2022-2023 ACYOA Կենտրոնական խորհրդի նոր կազմը: Խորհրդի կազմի հին անդամներին (Անի Միսիրլիյան, Քրիստին Բեյլերյան և Էնդրյու Ենիքագ) միացան Մարդիկ Կլաչյանը, Յն. Լյուսին Սաբունջյանը, Մայքլ Սարաֆյանը և Մադլին Օվասապյանը:

Հատուկ շնորհակալություն հայտնվեց Կենտրոնական խորհրդի հեռացող անդամներ Սոնա Դագլիին, Ալինա Գրիգորյանին, Ռաֆայել Գրիգորյանին և Մելիսա Ֆանիցային՝ երկար տարիների ծառայության և նվիրումի համար։