• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հաղթահարենք համավարակը միասին

«Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) կրթամշալութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

Քաղաքացիներին բաժանվում են անհատական փաթեթավորմամբ, բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակներ։ Մեր օրերում հատկապես մարդիկ ունեն հոգոր և հոգեբանական առավել աջակցության կարիք, սակայն փակ դեմքի պայմաններում անհնար է արտահայտել որևէ ապրումակցող հույզ, ուստի դիմակների վրա պատկերվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գծանկարը՝ իբրև հույսի և լավատեսության խորհրդանիշ։

Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կենտրոմական գմբեթի Սուրբ Խաչը և այս տարին ըստ երևույթին նշանավորվում է hայ Քրիստոնյաներիս կյանքում իբրև Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տարի, ինչը առավել հոգևոր ուժ և զորակցություն է հաղորդում համավարակի պայմաններում դժվարության մեջ գտնվող մարդկանց։

Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է քաղաքացիներին բաժանել 3000 դիմակ։

Ծրագիրը իրականացվել է Դավիթաշեն և Նորագավիթ վարչական շրջաններում, այժմ ընթացքի մեջ է։