«Բարի Կիրակի» ՀԵՀԵՄ դասընթացի նպատակն է՝
քննարկել երիտասարդների հետ տվյալ կիրակի օրվա խորհուրդը։ Առաջացնել հետաքրքրություն Սուրբ Գրքի հանդեպ և համախմբել Եկեղեցու շուրջ։ Յուրաքանչյուր կիրակի, Սուրբ Պատարագից հետո, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հարկի տակ հավաքել 30-40 երիտասարդի, քննարկել կիրակի օրվա Աստվածաշնչյան խորհուրդը և ստանալ հանդիպումը վարող հոգևորականի կողմից սպառիչ պատասխաններ։ Յուրաքանչյուր յոթ շաբաթից հետո հանդիպումների շրջափուլը ամբողջականացնել մասնակիցների հետ միասին որևէ սրբավայր ուխտագնացությամբ և բացօթյա աստվածաշնչյան դասընթացի կազմակերպմամբ։