«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը աստվածաշնչյան դասընթաց է, որը նախատեսված է երիտասարդների համար որպես յուրատեսակ մեթոդական ձեռնարկ: Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանն է:
«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:
Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակից են, այլև՝ ընթացքն ապահովողները: Այն ամբողջությամբ անցկացվում է ինտերակտիվ քննարկման սկզբունքով. մասնակիցները ոչ միայն իրենք են գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում իրենց հարցերը:
Ծրագրի վերաբերյալ նյութեր՝ https://hehem.am/news/anckacvec-canaci8-inc-eritasard-dasyntacy