Ի հետևանս նոյ․ 2-4, 2019թ․ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած Ատենապետաց ժողովի՝ 2020 թվականը պետք է նշանավորվեր տարածաշրջանային միջոցառումներով՝ ՀԵՀԵՄ բոլոր տարածաշրջաններում (Հայաստան, Ռուսաստան և ԱՊՀ, Եվրոպա, Հարավային ԱՄՆ, Հյուսիսային ԱՄՆ, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան, Ծայրագույն արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա)։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը տարածաշրջանային ժողովներն իրականացնում է հեռավար տարբերակով։
ℂoronaℤoom ծրագիրն իրականացվում է երեք փուլով․
Առաջին փուլ — գրասենյակի աշխատակազմը ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ իրականացնում է հեռավար հանդիպումներ ՀԱԵ բոլոր թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։ Օրակարգում համավարակի օրերին Հայ Եկեղեցու երիտասարդական միությունների գործունեությունն է և տարածաշրջանային համաժողովների գումարումը։
Երկրորդ փուլ – Կենտրոնական գրասենյակի աշխատակազմը և յուրաքանչյուր տարածաշրջանի թեմական պատասխանատուները համատեղ առցանց նիստ են իրականացնում։
Երրորդ փուլ — տարածաշրջանային ժողովների գումարում։
Ծրագիրն ընթացքի մեջ է։