2020թ․ Մայիս ամսից ՀԵՀԵՄ հասարակական կապերի բաժինը մեկնարկեց ամենշաբաթյա՝ 2 ժամ տևողությամբ վեբինարներ ՀԵՀԵՄ կամավորների հետ։ Առաջին երեք վեբինարները ուսուցողական բնույթ էին կրում։
Թեմաներ՝
- Նախաձեռնությունների պլանավորում և իրականացում,
- Տեղեկատվության հավաքագրման մեթոդներ,
- Մեդիա գրագիտություն և հասարակության երեք հատվածները։
Անհրաժեշտ հմտությունները յուրացնելուց հետո, վեբինարների արդյունքում ձևավորված աշխատանքային խումբը ձեռնամուխ եղավ ՀՀ գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների քարտեզագրմանը՝ որակական հետազոտության փաստաթղթային վերլուծության մեթոդով։
Ընթացիկ աշխատանքների ներկայացման ժամանակ երիտասարդները ծանոթացան նաև հետազոտական աշխատանքի մեկ այլ՝ ձնակույտի մեթոդի հետ։
Կամավորները սովորում են ներկայացնել իրենց ուսումնասիրությունները և ստեղծել տեղեկատվական բազա, որը օգտագործվելու է ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ-թեմական երիտասարդական միություններ հետագա համագործակցությունների շրջանակում։