«Համայնքը և երիտասարդը» ՀԵՀԵՄ ծրագրի նպատակն է ուսուցանել թեմական երիտասարդներին քրիստոնեական երիտասարդական աշխատանքի պրոֆեսիոնալ մոտեցումները, որպեսզի հմտություններ ունենան թիմեր ձևավորելու, համագործակցելու, ուժերը համախմբելու և ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությամբ աշխատելով՝ կայուն արդյունքներ գրանցելու ուղղությամբ: Դրա լավագույն ապացույցը նոր երիտասարդների միացումն ու երիտասարդաց միությունների ձևավորումն է։ Այս ծրագրի շնորհիվ երիտասարդները տեսնում են զուգահեռները իրենց հուզող հարցերի և Աստվածաշնչյան պատգամների միջև, հասկանում են երիտասարդական աշխատանքի օգտակարությունը իրենց անձնային աճի տեսանկյունից և նպաստավորությունը թեմական կյանքի ակտիվացման գործում։

Ծրագիրը  վարում է ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։

Հղումներ՝ https://hehem.am/news/hamajnq-ev-eritasardutyun