«Հոգևոր Զրույցներ» ծրագիրn ուղիղ հեռարձակմամբ առցանց հաղորդումների շարք է, որոնցում արծարծվում են աստվածաշնչյան թեմաներ և քննարկվում հասարակությանը հուզող հարցեր՝ քրիստոնեական լույսի ներքո։ Հաղորդումներին հրավիրվում են մասնակցելու ոչ միայն Հայաստանի թեմերում ծառայող հոգևորականներ, այլև՝ արտերկրում։

Ծրագրի նախաձեռնողը և վարողը ՀԵՀԵՄ ԿԳ Թեմական-երիտասարդական կառույցների գծով փոխտնօրեն, երեցկին Մարիամ Հարությունյանն է։

Հաղորդումներն ընթանում են ակտիվ հարց ու պատասխանով․ օգտատերերը հնարավորություն ունեն ուղիղ եթերում անձամբ հարցեր ուղղելու հոգևորականին և ստանալու պատասխաններ։

Հաղորդումները հեռարձակվում են Zoom հարթակում և պահպանվում ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան և յութուբյան էջերում, ինչպես նաև՝ Hehem.am կայքում։

հղումներ՝ https://hehem.am/gortsuneutyun/barevarqutyun?highlight=%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80+%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80

https://hehem.am/gortsuneutyun/ov-e-yntaniqum-glxavory?highlight=%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80+%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80