• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Իմ թանկ»․ Բարեգործական նախաձեռնություն հանրային դեմքերի հետ

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակը, համագործակցությամբ «Համահայկական երիտասարդական միավորում» ՀԿ-ի, նախաձեռնել է «Իմ թանկ» բարեգործական ծրագիրը, որը կիրականացվի ծրագրին միանալու պատրաստակամություն հայտնած  հայտնի մարդկանց  մասնակցությամբ։

Գաղափարի նպատակն է՝ գոյացած հասույթն ուղղել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում երիտասարդական և պատանեկան շարժական ուսումնական կենտրոնների ստեղծմանը, դրանց տեխնիկական և ծրագրային ապահովման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական դասընթացներ կազմակերպելուն։

Արդեն Գրասենյակ է հրավիրվել ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը և հյուրընկալվել ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ․Թովմա վրդ․ Խաչատրյանի կողմից։

Վերջինս սիրով ընդունել է Գրասենյակի հետ այս ձևաչափով համագործակցելու առաջարկը՝ նշելով, որ պատրաստակամ է իր ներդրումն ունենալու ապագա ծրագրերի իրականացման համար։

«Իմ թանկ» բարեգործական ծրագրի մեկնարկը տրվելու է բարեգործական ծրագրին միանալու ցանկություն հայտնած մասնակիցների նվիրական անձնական իրերի առցանց վաճառքով։

 

Yandex.Metrica