• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Իմ թեմը

«Իմ թեմը» նախաձեռնության նպատակն է Սուրբ Հարության տոնին՝ համախմբել ՀԵՀԵՄ սփյուռքի թեմական երիտասարդներին՝ միանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին՝ ի զորակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Համայն հայության։ Նախաձեռնությունը նաև միտված է երիտասարդների ձայնը բարձրացնելու, լսելի դարձնելու, որպես Հայ Առաքելական Եկեղեցու ժառանգներ։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից իրենց աղոթքներն ու մաղթանքները Սուրբ Հարության տոնի առիթով միավորելու և միմյանց լսելի դարձնելու։

Նախապատմություն

Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, երբ Սուրբ Հարության տոնին երիտասարդները հնարավորություն չունեին եկեղեցի գնալու և իրենց աղոթքն առ Աստված այնտեղ բարձրացնելու, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն առաջին անգամ նախաձեռնեց և 2020թ․ ապրիլ, մայիս ամիսներին իրականացրեց «Իմ թեմը» երկամսյա ծրագիրը։

Ստորև ներկայացված են ՀԵՀԵՄ սփյուռքյան այն թեմերը, որոնք ներգրավված են եղել առաջին ծրագրում․

• Վրաստանի հայոց թեմ,
• Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդություն,
• Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ,
• Հարավային Ռուսաստանի հայոց թեմ,
• Ուկրաինայի հայոց թեմ,
• Ռումինիայի հայոց թեմ,
• ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ,
• ԱՄՆ Արևելյան հայոց թեմ,
• Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմ,
• Գերմանիայի հայոց թեմ,
• Հունաստանի հայոց թեմ,
• Իտալիայի հայոց թեմ,
• Իրաքի հայոց թեմ,
• Եգիպտոսի հայոց թեմ,
• Շվեդիայի հայոց թեմ,
• Կանադայի հայոց թեմ,
• Դամասկոսի հայոց թեմ,
• Ֆրանսիայի հայոց թեմ,
• Գերմանիայի հայոց թեմ,
• Եգիպտոսի հայոց թեմ։

Yandex.Metrica