• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Սուրբ Գրքի սերտողություն

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համագործակցաբար իրականացնում է երիտասարդների շրջանում Սուրբ Գրքի սերտողությանը միտված վիկտորինա խաղ-մրցույթ:

Նպատակն է խթանել Հայ Եկեղեցու եկեղեցասեր երիտասարդների սուրբգրային գիտելիքները, առավել մոտեցնել նրանց Տիրոջ Խոսքին՝ Աստվածաշունչը դարձնելով նրանց կյանքի հոգևոր սնունդի աղբյուր:

Ա փուլում իրենց ուժերը չափում են յուրաքանչյուր թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունները,

Բ փուլում պայքարում են ՀԵՀԵՄ 8 տարածաշրջանների թեմերի հաղթողները,

Գ փուլը նախատեսված է տարածաշրջանների միջև:

Ծրագրային հիմնական գրականությունը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից հրատարակված եռահատոր «Սուրբ Գրքի շտեմարաններ»-ն են (Հեղինակ՝ Մարիաննա Ապրեսյան, ՀԱԸ, 2019):

Սուրբ Գրքի Շտեմարան 1
Սուրբ Գրքի Շտեմարան 2
Սուրբ Գրքի Շտեմարան 3

Yandex.Metrica