«World Café աշխատարան» ՀԵՀԵՄ դասընթացը պարզ, արդյունավետ և ճկուն ֆասիլիտացիոն մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մեծ խմբերի ներսում երկխոսություն ձևավորել, ինչպես նաև ստացված արդյունքների հիման վրա կատարել հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ ստեղծելով մեկ ընդհանրական փաստաթուղթ կամ ձեռնարկ առաջնորդվելու համար։

World Café-ի 7 սկզբունքներն են՝

  1. Սահմանել թեմա
  2. Ստեղծել հյուրընկալ միջավայր
  3. Ուսումնասիրել խնդրահարույց հարցերը
  4. Խրախուսել բոլորի
  5. Մասնակցությունը/ներգրավվածությունը
  6. Փոխկապակցել տարբեր տեսակետները
  7. Լսել միմյանց օրինակներն ու պատկերացումները
  8. Կիսվել խմբային բացահայտումները։

Մեկ խնդրո առարկա թեման բաժանվում է ենթաթեմաների, jուրաքանչյուր սեղան ունի իր վարողը և արձանագրողը։ Բոլոր սեղանները միաժամանակ սկսում են քննարկումները, սահմանված ժամանակը սպառվելուց հետո, ժամսլաքի ուղղությամբ մասնակիցները տեղափոխվում են հաջորդ սեղան, քննարկելու հաջորդ թեման։ Այսպիսով աշխատարանի ավարտին բոլոր մասնակիցները բոլոր 5 ենթաթեմաների մասին արտահայտվելու հնարավորություն են ստանում։