• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Զրուցարան

ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի առաջարկով ՀԵՀԵՄ անդամներն իրականացնում են «Զրուցարան» նախագիծը: Ծրագրի նպատակն է ոչ ֆորմալ միջավայրում երիտասարդների սոցիալիզացիան, մտերիմ հարաբերությունների ստեղծումը, նոր անդամների ինտեգրումը, թեմաների առաջադրումն ու քննարկումը։ Հանդիպումներն ունեն կրթական բաղադրիչերիտասարդը որևէ հարցի շուրջ մտածում է, բանավիճում, արտահայտվում, լսարան հավաքում։ Յուրաքանչյուր հանդիպման կազմակերպման համար ընտրվում է մոդերատոր, որը ինքն է որոշում այդ օրվա հանդիպման բովանդակությունը, անցկացման կերպը և վայրը: Հենց նա էլ առաջարկում է հաջորդ հանդիպման համար մոդերատորին:

Տարվա վերջում երիտասարդներն իրենք փակ քվեարկությամբ կընտրեն լավագույն զրուցավարին, ում կհանձնվի վկայական և խրախուսական նվեր:

 

Yandex.Metrica