Առաջնորդանիստ եկեղեցի
Դամասկոսի Ս․ Սարգիս եկեղեցի
Թեմակալ առաջնորդ
Գերշ. Տեր Արմաշ եպսիսկոպոս Նալբանդյան
Ֆեյսբուքյան էջ՝ Սուրբ Սարգիս Եկեղեցի — Դամասկոս (St. Sarkis Church — Damascus)
Պատմություն
Սիրիայում Հայ առաքելական եկեղեցին ունի 2 թեմ՝ Բերիայի (Հալեպ) և Դամասկոսի: Գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Սուրբ Աստվածածին (Հալեպ), Սուրբ Սարգիս (Դամասկոս) եկեղեցիները: Կան նաև կաթողիկե (հայ կաթոլիկ պատրիարքական աթոռը գտնվում է Բեյրութում) և ավետարանական եկեղեցիներ: 1943-ից Ջեզիրեում գործում է հայոց առաջնորդական փոխանորդությունը:
Դամասկոսի թեմը կազմավորվել է XV դարի կեսին` Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից եւ գործել նրա ենթակայության ներքո մինչեւ 1929թ.։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վերակազմավորման համար (Մեծ եղեռնից եւ 1921-ին Կիլիկիայի հայաթափումից հետո նրա ենթակայության տակ էր մնացել միայն Հալեպի թեմը) 1929-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի եւ Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաեւ Դամասկոսի թեմը։ 1956-ի եկեղեցական տագնապից հետո թեմի վարչական պատկանելության հարցը դեռեւս հստակեցված չէ։ Դամասկոսի թեմի առաջնորդը ներկայումս նշանակվում է էջմիածնից։