Իրաքի հայոց թեմ
Առաջնորդանիստ եկեղեցին
Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի
Թեմակալ առաջնորդ
Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյան
Տեղեկատվական էջ
Պատմություն
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմը կազմավորվել է 1944թ.: Առաջնորդանիստը Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է (1957թ.): Մինչդեռ դեռևս 1640թ. Բաղդադում կառուցվել է Իրաքում առաջին հայկական` Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն ուխտավայր է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար: Առաջնորդարանին կից գործում են ազգային ծերանոց, մանկապարտեզ և դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և գրականություն, կրոն, հայոց պատմություն:
Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 10 գործող եկեղեցի, որոնցից 4-ը գտնվում են Բաղդադում: