• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Եգիպտոսի հայոց թեմ

Թեմակալ առաջնորդ՝

Գերաշնորհ  Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյան

 

 

 

 

 

 

Առաջնորդանիստը՝

Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Թեմն ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը։

Տեղեկատվական էջեր

https://www.facebook.com/%D4%B5%D5%A3%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D4%B9%D5%A5%D5%B4-Armenian-Diocese-of-Egypt-417812118685708/

Պատմություն

Դեռևս 5–րդ դարի հայերը Եգիպտոսում ունեցել են եկեղեցի և ընդգրկված եղել եկեղեցական համայնքի մեջ։ Այդ է վկայում Կահիրեի հայկական եկեղեցում պահպանված խաչքարը։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը 1074–1075 թվականներին այցելել է Եգիպտոս և եգիպտահայերի առաջնորդ («պատվիրակ») կարգել Գրիգորիս իշխանին։ 1085 թվականին եգիպտահայ գաղութն այնքան է մեծացել, որ բաժանվել է երկու ծխի, ընտրվել է ևս մեկ առաջնորդ։

11–12–րդ դարերում Եգիպտոսում եղել են երեսունից ավելի գործող հայկական եկեղեցիներ և մատուռներ։ Կահիրեում 11–րդ դարի վերջին կառուցվել է Սուրբ Գևորգ, իսկ 12–րդ դարի կեսին Զուեյլայում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Սոհակում՝ իր որմնանկարներով հայտնի Սպիտակ վանքը։ Դուրա քաղաքում գործել են Սուրբ Գևորգ, Սուրբ Հովհաննես, Սուրբ Գրիգոր եկեղեցիները, Շինարում՝ 7 հայկական եկեղեցի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր եպիսկոպոսը։ Եկեղեցիներ են եղել նաև Ալեքսանդրիայում, Իֆտիխում, Գալուսանիայում, Ասյութում։ 1311 թվականից մինչև 1839 թվականը եգիպտահայ համայնքը գտնվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայության ներքո։ Ամրապնդվել են կապերը եգիպտահայ համայնքի և Սսի հայոց կաթողիկոսության միջև։

16–րդ դարում Կահիրեում կառուցվել են Սուրբ Մինաս, Սուրբ Մարտիրոս եկեղեցիները։ Հետագա դարերում եգիպտահայ համայնքը, չնայած քաղաքական իրադրության փոփոխություններին, իշխանությունների կողմից հալածանքների չի ենթարկվել։ Պատմիչ Սիմեոն Լեհացու վկայությամբ, 1615 թվականին Կահիրեում գործել են Սուրբ Սարգիս եկեղեցին և Սուրբ Մինաս մատուռը, եղել են հայ վանականների մի քանի մենաստաններ, որտեղ գրվել և արտագրվել են մի շարք ձեռագրեր։

1825 թվականին կազմավորված եգիպտահայոց թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Կիրակոս Երուսաղեմցի Մնացականյանը (1825–1832)։ Թեմի առաջնորդն ավագների խորհրդից ընտրված երեք անձանց հետ ներկայացրել է համայնքի գերագույն իշխանությունը։ Թեմի առաջնորդին նշանակել է (մինչև 1839 թվականը) Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, հաստատել՝ թուրքական սուլթանը։

1839 ին Եգիպտոսի թեմի առաջնորդ Գաբրիել եպիսկոպոս Մարաշցին հռչակել է թեմի անկախությունը Երուսաղեմի հայոց պատրիարքությունից և ձեռնամուխ եղել շինարարական աշխատանքների։ Նույն թվականին Կահիրեում կառուցվել է Սուրբ Աստվածածին, 1843 թվականին՝ Սուրբ Մինաս եկեղեցին և Կույս Մարիամ մատուռը։ 1867 թվականին Եգիպտոսի թեմն անցել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, 19–րդ դարի վերջից՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությանը։

Yandex.Metrica