• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ծայրագույն Արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա

Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցի

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակություն, Սիդնի. առաջնորդ և Հայրապետական Պատվիրակ  Տ. Հայկազուն եպիսկպոս Նաջարյան

2019թ․-ին Սիդնեյում բացվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանը։

Մելբուռնի սբ Աստվածածին եկեղեցի

Պատմություն

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը կազմավորվել է 1968 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցի։ Դեռևս 1950-ական թվականներին սկզբին Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցական ունենալու։ Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954 թվականին, եղել է Ասողիկ ծայրագույն վարդապետ Ղազարյանը (1957 թվականից՝ եպիսկոպոս)։ 1958 թվականին նա նշանակվել է Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետական պատվիրակ (կենտրոնը՝ Սիդնեյ և Կալկաթա)։ 1966 թվականին Գարեգին եպիսկոպոս Գազանճյանը (Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք՝ 1990–1998 թվականին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968 թվականին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ։ Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թվականին։ 1965 թվականին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976 թվականին և 1991 թվականին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով։ Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր։ 1955 թվականից հրատարակվում է «Լույս» կրոնաեկեղեցական ամսաթերթը։ Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, գործում է 1962 թվականից։ 1976 թվականին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրասենյակային հարմարություններով։ Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985 թվականից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ։ 1966 թվականից լույս է տեսնում «Հույս» երկամսյա պարբերականը։ Ավստրալահայ համայնքի ազգային, կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից)։ Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին։ Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում։ Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները։

Yandex.Metrica