• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Առանց Հին Ուխտի չենք կարող հասկանալ Նոր Ուխտը․ Տեր Մասիս

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի «Առցանց հանդիպում հոգևորականի հետ» շարքի հյուրն այս անգամ Իրաքի թեմից Տեր Մասիս քահանա Շահինյանն էր, իսկ զրույցի թեման՝ «Ինչպես կարդալ Հին Կտակարանը»։

Տեր հոր ասելով՝ երիտասարդներից շատերը դժվարանում են Սուրբ Գիրքը կարդալ՝ ոչ ամեն բան ընկալելու պատճառով, ոմանք էլ հակասականություն են տեսնում սուրբգրյան տողերի մեջ․ «Օրինակ՝ Հիսուս մի տեղ ասում է, որ խաղաղություն բերելու եկավ, մի տեղ էլ, թե՝ եկել է կրակ գցելու։ Մի տեղ ասում է՝ սիրիր քո թշնամուն, մեկ այլ տեղ՝ սրեր ունե՞ք պաշտպանվելու»։ Դրա համար, տեր հոր խոսքով, պետք է հաշվի առնել, թե Աստվածաշունչն ինչ ոճով է գրված և որ ժողովրդի լեզվով։ Պիտի հաշվի առնել նաև ենթատեքստն ու ժամանակագրությունը։ Կա նաև տարածված թյուր կարծիք, թե Հին Կտակարանը հրեա ժողովրդի և նրա պատմության մասին է։ «Աստվածաշունչը որևէ ազգի պատմությունը չէ և որևէ մեկի կենսագրությունը չէ։ Այն Աստծո կենաց խոսքն է։ Եթե մենք Հին Ուխտը չկարդանք, չենք կարող հասկանալ Նոր Ուխտը։ Հին Ուխտը Քրիստոսի գալստյան մասին մարգարեություն է և այդ գալուստն է  նախապատրաստում»,- ասաց Տեր Մասիսը։

Ամբողջական զրույցը՝ ստորև․