• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մեկնարկում են ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակը կազմակերպելու է տարածաշրջանային ֆորումներ և համահայկական ուխտագնացություն (հուլիս 6-10)։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է անցկացնել ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ (Կիսլովոդսկ՝ փետրվարի 4-7), ՀԵՀԵՄ Եվրոպա (Բրյուսել՝ մարտի 1-3; Պրահա, մարտի 5-7; Կիև՝ մարտի 8-10) և ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելք և Աֆրիկա (Կահիրե՝ ապրիլի 1-2) տարածաշրջանների երիտասարդական ֆորումները: Ֆորումներին հրավիրված են նաև Կ․Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները:
Հուլիսի 6-10-ը կանցկացվի Համահայկական ուխտագնացությունը, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան, այլև՝ սփյուռքի թեմերի երիտասարդները։