• Абовяна,
  • Пн - Пт
    09:00 - 18:00

Զարուհի Բաբայանը հյուրընկալվեց ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Նոյեմբերի 22-ին ВМААЦ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանին.

Քննարկվեց հանրային դեմքերի մասնակցությամբ բարեգործական ծրագրեր իրականացնելու գաղափարը, որի հիմնական նպատակը երիտասարդական և պատանեկան կենտրոնների ստեղծումն է մասնավորապես Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում։

Երկուստեք մտքեր փոխանակվեցին երիտասարդական կյանքն էլ ավելի աշխուժացնելու ուղղությամբ, ինչին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց երգչուհին։

Հայր Թովման իր հերթին շնորհակալություն հայտնեց Զարուհի Բաբայանին՝ առաջարկվող ծրագրերին մասնակցություն ունենալու և օգտակար լինելու համար։ Հայր սուրբը բարի համագործակցություն մաղթեց, որը կմեկնարկի առաջիկայում բարեգործական մասշտաբային ծրագրի գործարկումով։