• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Սրբուհի Կույս Մարիա՛մ. Gratiae plena

Gratiae plena

(Պոեզիա)

 

Սրբուհի Կույս Մարիա՛մ, Աստվածածին,

Դու սիրում ես այս լեռների

Քարանձավները, և ակունքները, և արոտներն անտառի մոտ,

ԵՎ Քո վարդերը՝ տուրքն հովիվների, որոնց հայացքներին

Դու հայտնվում ես՝ հագած նրանց խեղճ կույսերի հանդերձները:

Սրբուհի՛, շնո՛րհ արա: Ո՛չ թե հրեշտակների խմբի հետ,

Որոնք երկնքով սփռում են Քո աստղազարդ թիկնոցը,

Երբ Ճրագալույցին  Քեզ փառաբանում է երգչախումբը, –

Այլ որպես Երկրի Տիրուհի հայտնվի՛ր հարազատ վայրերում:

Դու՛, ահեղ տարիների անտեսանելի Պարի՛սպ՝  այն դաշտերի, որոնցով անցավ Քրիստոս,

Դու՛, հրդեհների հրում չայրվո՛ղ, քշում էիր թաթարական հորդաները:

Դեպի սուրբ լճերի ջրերն իջի՛ր անտառապատ ժայռերից՝ սփռելով լազուրը, –

Թե հիշում են քնքուշ խորհրդի շնորհը հինավուրց Ռադոնեժն ու կուսական Սարովը:

 

Թարգմանությունը՝  Կարինե Սարգսյանի; Պուշկինյան գրական մրցանակի դափնեկիր

Վյաչեսլավ Իվանով
Վյաչեսլավ Իվանով
հեղինակ
Yandex.Metrica